«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մի մասի վրա սկսել են նոր հարկեր ավելացնել, ինչը մասնագետների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. այսպես խախտվում է այդ բարձրահարկերի սեյսմակայունությունը, առավել եւս, երբ Հյուսիսային պողոտան ինքնին խնդիրներ ուներ. «տակը դատարկ է»:

Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ փորձել են համոզել, թե անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց փաստարկները համոզիչ չեն:

Ըստ այդմ, երկու շենքերի վրա իրականացվում են վերնահարկերի կառուցման աշխատանքներ. Հյուսիսային պողոտա 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, եւ 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը, որը պատկանում է նախկին ՊԵԿ Արմեն Ավետիսյանին:

Իհարկե, Հյուսիսային պողոտայի ցանկացած շենքի վերջին հարկում բնակարաններն ավելի «գրավիչ են», հետեւաբար ավելի թանկ: Ու հիմա հանուն փողի ամեն ինչ արվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում