Երեւանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի երիտասարդ աշխատակցին։ Տեղեկությունը  հաստատել են քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալների համաձայն՝ ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,- նշել են քննչական կոմիտեից։

Կատարվում է քննություն: