«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Այս պահին առաջադրված թեկնածուներն են ռեժիսոր Վահե Գեւորգյանցը՝ Ռուբեն Գեւորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը եւ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Օրերս, «Ժամանակ»-ի հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մտահոգությունն էր հայտնել Վահե Գեւորգյանցի առթիվ՝ նշելով, որ դեմ է պաշտոնի ժառանգականությանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնդրին արդեն հասցրել է տեղեկանալ Սերժ Սարգսյանը: Նա միության նախագահի պաշտոնում տեսնում է Հարություն Խաչատրյանին, ով հենց երեկ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններին մասնակցելու համար իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում