Միջնադարում, երբ եկեղեցիները քիչ էին, շատ մարդիկ մեծ ցանկություն ունեին իրենց աչքերով տեսնելու սրբավայրերը, որոնք նրանց տներից հազարավոր կիլոմետրեր այն կողմ էին գտնվում: Վտանգներով լի փոշոտ ճանապարհներով հաճախ թափառում էին մաշված թիկնոցներով պիլիգրիմները՝ այսպես կոչված ճամփորդներն ու ուխտավորները, որոնք հրաժարվել էին երկրային կյանքի բարիքներից:

Սակայն, բացի անսասան հավատից, պիլիգրիմներն իրենց հետ տանում էին նաև վտանգավոր հիվանդություն՝ լեպրուիլի, որին այսօր անվանում ենք բորոտություն: Հաշվի առնելով միջնադարի բժշկական հնարավորությունները՝ սարսափելի այս հիվանդությունը վարակվածին շանսեր չէր թողնում ողջ մնալու: Իրավիճակը բարդացնում էր նաև այն փաստը, որ բորոտությամբ հիվանդ մարդիկ հասարակության կողմից ընդունվում էին որպես մարդիկ, որոնց ընտրել են աստվածներն ու հրամայել տառապել ու ոչնչացնել սեփական մարմինը: Երկակի բարդ իրավիճակը թեթևանում էր, երբ հիվանդներն ուխտագնացության էին մեկնում սրբավայրեր: Այդպիսիներին մարդիկ համարում էին սրբեր և, որպես հարգանքի նշան, նրանց իրենց տներն էին հրավիրում կամ էլ ուղղակի դիպչում նրանց ձեռքերին: Զարմանալի չէ, որ Եվրոպայում 12-13-րդ դարերում բորոտությունը ձեռք բերեց համաճարակային բնույթ:

Դրա հերթական ապացույցն արվեց այն ժամանակ, երբ հնէաբանների խումբը սկսեց ուսումնասիրել անգլիական քաղաք Ուինչեսթերից ոչ շատ հեռու գտնվող բորոտանոցը: Նրանց հետաքրքրեցին տղամարդու մարմնի մնացորդները, որոնք պատկանում էին 12-րդ դարի սկզբին: Դրա կողքին կար ծովախխունջ, որի մեջտեղում անցք էր արված: Վերջինս խորհրդանիշն էր այն բանի, որ մարդը տառապում էր բորոտով, ուխտագնացություն էր կատարել դեպի իսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքու գտնվող Սբ. Ջեյմսի տաճար:

Գանգի ու ատամների էմալի ուսումնասիրություններ կատարելով՝ հնէաբանները եկել են եզրահանգման, որ միջնադարյան պիլիգրիմը տեղի բնակիչ չի եղել, որոնք այլ հատկանիշների էին ենթարկվում: Մարդու մնացորդները պարունակում են Mycobacterium leprae բակտերիայի բազմաթիվ հետքեր, որոնք էլ պատասխանատու են բորոտի առաջացման համար: Իհարկե, հավանական է, որ ուխտավորը հիվանդությունը ձեռք է բերել հենց իր սեփական բնակավայրում, սակայն եթե անգամ դա այդպես է, ապա կասկածներ գրեթե չեն մնում, որ միջնադարյան ուխտագնացները մեծ դեր են ունեցել համաճարակի տարածման մեջ ողջ Արևմտյան Եվրոպայում: