Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին հուլիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վիգեն Սեխլեյանը սթափ վիճակում, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին, առանց նախապես համոզվելու վազանցի կատարման անվտանգության մեջ, դուրս է եկել վազանցի ու ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային: Վթարի հետեւանքով այդ մեքենայի ուղեւորներ, հարո ու սկեսուր մահացել են:

Վիգեն Սեխլեյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ.-ին հուլիսի 1-ին ժամը 07:33-ին Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ավտովթար: Վթարի հետեւանքով 2 ուղեւոր մահացել էր, եւս 11-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորներ մեջ կային նաեւ Իրանի քաղաքացիներ: