Սեպտեմբերի 3-ին, Գառնի գյուղի բուժկենտրոն է տեղափոխվել 47-ամյա Արմեն Մ.-ն՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, միաժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Հ.-ն: Վերջինս հիվանդանոցում ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում՝ վայր ընկնելու հետեւանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Հ.-ն, Արմեն Մ.-ն եւ եւս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Արմեն Մ.-ն տեղափոխվել է Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վահե Հ.-ն էլ ժամեր անց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: