Ամերիկացի գործարար Իլոն Մասկն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել տիեզերական սկաֆանդրը, որը մշակել է նրա SpaceX ընկերությունը: Նա լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Լուսանկարում սկաֆանդրով մարդը կանգնած է Քրու Դրագոն տիեզերանավի ֆոնին: Սկաֆանդրն օգտագործվելու է Միջազգային տիեզերակայան թռիչքների ժամանակ:

Սկաֆանդրը նախատեսված է ոչ թե բաց տիեզերքում աշխատանքի, այլ թռիչքի ժամանակ տիեզերագնացների պաշտպանության համար:

նյութի աղբյուրը ` lragir.am