Lragir.am _  ը  գրում է 

Արդեն 10 օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեն: Մայրը ասաց, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել են, սակայն անհասանելի է եղել:

Հաջորդ օրը առավոտյան նա զանգել է մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել է, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն և այլն:

Մայրը ասաց, որ դա իր խոսքերը չէր, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի:

Այնուհետև այս օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա:
Ծնողները խնդրում են՝ նկարում պատկերված աղջկանից տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանություն: