Ցուրտ եղանակը մազերի թշնամին է։ Այս խորհուրդները կօգնեն պաշտպանել մազերն ու գեղեցիկ վարսեր ունենալ նաև աշնանը, երբ եղանակը սկսում է ցրտել։

Ներկայացնում ենք մազերի խնամքի մի քանի կարևոր խորհուրդներ։

1․Մազերը պետք է լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով և ոչ մի դեպքում տաք ջրից անցում չանել սառը ջրի։ Տաքից սառը ջրին անցումը ծանր սթրես է մազարմատների համար ու կարող է հանգեցնել չորության ու մազաթափության։

2․Քամոտ ու անձրևոտ եղանակին մազերը պետք է ծածկել։ Ջերմաստիճանի անկման հետ միասին մազերը դառնում են փխրուն, չոր։