Էջմիածնում այս գիշեր հնչած կրակոցների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

NEWS.am-ի տեղեկություններով, սպանվածը 44-ամյա Կարեն Դավթյանն է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես «Տուպիկ Կարեն»:

Մյուս սպանվածը նրա վարորդն է՝ 36-ամյա Լեւոն Ավետիսյանն է: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի Անդրանիկի փողոցում:

Ըստ էջմիածինցիների, կրակոցներն արձակվել են ինքնաձիգից, խոսակցություններ կան, որ տեղի ունեցածը քրեական հեղինակությունների միջեւ «ռազբորկա» է, որը կապ ունի Դոն Պիպոյի դեմ նախապատրատվող մահափորձի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածնում այս գիշեր կրակոցներ են հնչել. անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ. նախնական տվյալներով՝ 2 անձ սպանվել է:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ստացած մարմնական վնասվածքներից մահացել են ավտոմեքենայի ուղեւորն ու վ