«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը:

Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաեւ ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից: ՀՀԿ-ի այս ընտրութունը, ըստ էության, ամենավառ ապացույցն է այն բանի, որ նախկին վարչապետ, Արարատի մարզը «յուրացրած» Աբրահամյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Աբրահամյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում