Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 13-ամյա պատանու վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 13 տարեկան տղան՝ փորձել է ինքնասպանություն գործել՝ իրենց հողամասում կախվելով: Նրան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը: Տղային տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է

«Ծանր է վիճակը, արհեստական շնչառության տակ է գտնվում»,-ասաց Դալլաքյանը։