«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24

 

25-ամյա Սեդան ծանր հիվանդությամբ է տառապում և Եվրոպայում բուժվելու կարիք ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քսանհինգամյա Սեդա Թորոսյանը ապրում է Արարատի մարզում: Նա տառապում է արթրիտ, օստիոպարոզ և մի շարք այլ հետևանքային հիվանդություններով: Սեդան Հայաստանում բուժվել է մարզային և Երևանի օրթոպետիկ կլինիկաներում, մասնագետները ուղորդել են անհապաղ բուժում Եվրոպայում: Նրա հոդային ոսկրային համակարգը քայքայվում է, ունի սուր ցավեր, դժվարությամբ է քայլում և կանգնում:

Սեդան դիմում է ողջ հայության աջակցությանը, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ սկսել բուժումը: Հայր չունի, մայրը չի աշխատոմ, նույնիսկ հաշմանդամության թոշակ չի ստանում, ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում:

Ովքեր կցանկանան օգնել Սեդային, ԱՐԴՇԻՆբանկում բացվել են հաշվեհամարներ նրա մայրիկի՝ Ծաղիկ Թորոսյանի անունով՝

2470054865810000
SWIFT:ASHBAM22
Սեդայի հեռախոսահամարն է՝ +37498 746 348:
www.youtube.com/watch?v=VTxHXP4Qhj8&t=6s