ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին:
Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ,- գրում է ArmLur.am-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանևսկոյն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: