«Ժամանակ»-ի տեղեկություն­ներով՝ երեկ Թուֆենկյանի մոտ հրազենային վիրավորում ստա­ցածը հայտնի քրեական հեղինա­կություն Վահագն Աբգարյանն է, ում անունը Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում: Սպանված Գագիկ Մոսինյանը, ով ավելի հայտնի էր «Կակուլ» մականունով, եւս նրա թիմից էր:

Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կրիմինալ շրջապատի պարագլուխն է: Ալավերդցիները մեզ պատմեցին, որ Վահագն Աբգարյանը մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Մարզպետի բոլոր սեւ գործերը հենց Աբգարյանի ձեռամբ են կա­տարվել: Դե իսկ ընտրություննե­րին մշտապես ձայն բերողի դե­րում է եղել:

Իսկ Նալբանդյանը մշտապես «կրիշ է եղել» ալավերդցի Վահագնի համար: Արթուր Նալբանդյանը երեկ ողջ օր­վա ընթացքում ընդհատակ էր անցել, չէր պատասխանում ոչ մի հեռախոսազանգի: Իսկ Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, որը նոյեմբերի 5-ի ընտրություններում կրկին պատ­րաստվում է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, ձեւացրել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ, ոչ էլ լսել է, որ նման կրակոցներ են հնչել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում