Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 00:07-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի 35 VU 022 համարանիշի (վարորդ՝ 54-ամյա Սայաթ Մ.). դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռերին եւ հայտնվել հարակից ձորակում (մոտ 3 մ խորությամբ)՝ կողաշրջված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր 54-ամյա Պարգեւ Ենգոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ՝ 54-ամյա Սայաթ Մ-ն եւ ուղեւոր 49-ամյա Գարիկ Խ.-ն հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ: Բժիշկները Գարիկ Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Սայաթ Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: