News.am _ ը գրում է

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ԳԱԶ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի եւ 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի վիրավորվել է։ Մի մասը տեղափոխվել է Հրազդանի, մի մասը՝ Երեւանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Բախման հետեւաքով ԳԱԶ 3302-418-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, տապալել կամրջի արգելապատնեշները եւ գլխիվայր հայտնվել կամրջի վտանգավոր եզրագծում: Բարեբախտաբար, չի հայտնվել ջրանցքում, իսկ Toyota-ն հարվածել ու պոկել է նոր տեղադրված երկաթե արգելապատնեշները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: