Այսօր էլիտար հարսանիքների օր է։ Մոսկվայում տեղի կունենա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանեկան արարողությունը։ Հյուրերի ցանկում են Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մի շարք գործող եւ նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Բեգլարյանը։

Մեր տեղեկություններով՝ ոչ պակաս էլիտար հարսանիք էլ վաղը տեղի կունենա Օջախ ռեստորանում։ Պնախարար Վիգեն Սարգսյանի օգնական Արմեն Թավադյանն ամուսնանում է ազգությամբ հայ, վիեննաբնակ Էմիլիի հետ։Հարսանիքին հրավիրված է քաղաքական ողջ էլիտան՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի, նախարարների, նախագահականի վարչության պետերի, ՊՆ վերնախավի։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տան տնօրեն Հրաչիկ Թավադյանի որդին է։

Նշենք նաև, որ Արմեն Թավադյանը Վիգեն Սարգսյանի՝ նախագահի աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ևս եղել է օգնականը։ Պնախարար դառնալուց հետո Վիգեն Սարգսյանը իր կադրին տարել է նախարարություն։