newa.am _ ը գրում է ՝

Երեւանում նախօրեին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել:

Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 18։30-ին սրտի շրջանում դանակահարված վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Շերամի փողոցի շենքերից մեկի վերելակում ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով հարվածել է սրտին։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը՝ 24-ամյա Սմբատ Բ.-ն, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։