1.Սիրտդ ազատիր ատելությունից եւ ամբողջ ուժով ձգտել այն սիրով լցնել: Եթե չես կարողանում, ապա միայն քեզ ես վնասում, քանի որ բացասական հույզերը քայքայում են ներսից: Ես ամեն երեկո քնելուց առաջ փորձում են մոռանալ բոլոր վիրավորանքներն ու չարությունը՝ ներսից ուրախությամբ լցվելու համար:

2.Ինչ էլ պատահի, երբեք զայրույթը մի թափիր նրանց վրա, ովքեր սիրում են քեզ:

3.Ձգտիր սովորել բոլորից, բաց եղիր նորի առջեւ: Դու մշտապես զարգացող ու աճող հոգի ես: Յուրաքանչյուր մարդ, որին հանդիպում ես, գիտի ինչ-որ բան, ինչ դու չգիտես:

4.Կյանքի որոշ փուլեր շատ դժվար, ցավագին կլինեն, բայց հարկավոր է ձգտել ինչ-որ բան գտնել, որի համար կարելի է երախտապարտ լինել այդ ժամանակի համար: Օգուտ միշտ կա, պարզապես հարկավոր է լավ վերլուծել ամեն ինչ:

5.Մտածիր այն մասին, որ կարող էր ինչ-որ վատ բան պատահել, բայց չի պատահել: Միտքը, որ կարող էր ավելի վատ լինել, հուսադրում է:

6.Ներիր նրանց, ովքեր դաժան ես քո հանդեպ: Ոմանք չեն պարզապես չեն կարողանում կառավարել իրենց մութ կողմերը: Այդ պատճառով նրանք այդ կերպ պարզապես թեթեւացնում են իրենց հոգին:

7.Սիրելի մարդկանց ասա, թե որքան ես գնահատում նրանց: Այդ մարդիկ անխոս սիրո մշտական աղբյուր չեն: Նրանք նույնպես պատասխան սիրո կարիք ունեն եւ ուզում են իմանալ այդ մասին: