Հունիսի 17-ին կայացած երգիչ Մհերի ամուսնությունն այս տարվա ամենաքննարկված հարսանիքներից էր: Թեեւ Մհերն իր անձնական կյանքը մշտապես փակ է պահել, սակայն ամուսնությունից հետո կնոջ հետ հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում եւ այդպիսով հանրության հետ կիսվում իր երջանկությամբ: Երեկ երգիչը եւս մեկ լուսանկար հրապարակեց, որին հաջորդեց Մհերի քրոջ` Ռոզա Ֆիլբերգի փոքրիկ տեսանյութը, որտեղ եղբայրն ու նրա կինը կեսգիշերին անակնկալ են մատուցում` շնորհավորելվ Ռոզայի տարեդարձը: Լուսանկարից ու տեսանյութից հետո կարծիքներ են տարածվել, թե Մհերի կինը` Արմինեն, բալիկի է սպասում: