Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին, ինչպես նաև անդրադարձել անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին:

«Շատ բարդ է լինելու առանց Պոգբայի, սակայն մարզիչը գիտի, թե ինչպես փակել այդ բացը, իսկ մենք պատրաստվում ենք օգնել Պոլին ավելի ուժեղ վերադառնալ:

Ռունին լեգենդ է: Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Ամոթ է, որ նա այժմ «Էվերթոնում» է: Տեսաք, որ երկրպագուները ողջունում էին Ուեյնին, կարծես նա նրանցից մեկն է: Հաջողություն նրան ընթացիկ մրցաշրջանում»,- ասել է Մխիթարյանը SFR Sport-ի հետ զրույցում: