Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի շրջանում, ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատած անհայտ անձի։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սահմանապահ կարգադրախումբը մի քանի րոպեի ընթացքում ձերբակալել են չարագործին, որը 1972–ին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը Իգդիրի նահանգի Արալըքի գավառի Գյոդաքլը բնակավայրում հովիվ է աշխատում։ Պետական սահմանն հատել է հոտից հետ մնացած խոշոր եղջերավոր անասուններին որոնելու համար։

Վարկածը ստուգում են իրավապահ մարմինները, որոնք կպարզեն նաեւ կատարվածի հանգամանքները։