Yelakt.am-ի զրուցակիցը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:

Պարոն Հայրիկյան, Դուք բազմիցս նշել եք, որ սեպտեմբերի 21-ը ոչ թե անկախության օրն է, այլ ինքնորոշման: Խնդրում եմ մեկնաբանեք:

Իմ նշելն ամենևին էլ էական չէ, որովհետև Հայաստանը ունի անկախության օր, դա Հայկ Նահապետի և Բելի կռվի հետ է կապված: Այսինքն` մենք մեր պետականությունը ստեղծել ենք հինգ հազար տարի առաջ: Պաշտոնապես Հայաստանը իր անկախությունը վերականգնել է1918 թվականին,1919 թվականին Հայաստանը որոշեց, որ մայիսի 28-ը պետք է ընդունվի որպես Հայաստանի անկախության վերականգնման օր:
Մեր ժամանակներում` վերջին տասնամյակում անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Այսինքն`անկախության հետ կապված է օգոստոսի 23-ը: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ին, ապա դրանից մեկ տարի առաջ ընդունված անկախության հռչակագրին ժողովրդի հավանության հարցն էր քննարկվում: Եվ հենց ժողովրդի կարծիքն իմանալու գործընթացը կոչվում է ինքնորոշման գործընթաց:
Հետևաբար` 1991թվականին ոչ թե Հայաստանը անկախություն ստացավ, այլ այդ օրը հայ ժողովուրդը ինքնորոշվեց` հավանություն տվեց դրանից մեկ տարի առաջ ընդունված հռչակագրին:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։