Hraparak.am - ը գրում է ՝

ՀՀԿ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն ժամանեց նախագահ Սերժ Սարգսյանի գնալուց հետո։ Հարցին ՝ ինչո՞ւ նախագահի գնալուց հետո է ինքը այցելել, Մանվել Գրիգորյանը բարկացած պատասխանեց․ «Հիվանդ եմ աղջիկ ջան, դու հիվա՞նդ ես։ Այ, յեքա մարդ ես, խի՞ մամայիդ հետ չես դու, հիմա գալիս եմ, իմ երկրապահի հետ գալիս եմ»։Դիտարկմանը, որ ամեն տարի իր հետ էր գալիս՝ նա արձագանքեց. «Սուտը ղալաթ անի՞, հիվանդ ա լրիվ»:

Մեկնաբանելով հրապարակումները, որ ԶԼՄ-ներում շրջանառվում են իր ունեցվածքի, հատկապես 8 ավտոմեքենա ունենալու հանգամանքը, Մանվել Գրիգորյանն ասաց․ «Ով շահարկում ա, ինքը շահարկված ա։ 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»։

Մանվել Գրիգորյանն իրենից օգնություն խնդրող մի կնոջ էլ ասաց․ «խելոք էլի, արդեն լոճվում ես»։ Մեկ այլ տիկնոջ էլ, որը խնդրում էր գումար՝ կոմունալ վճարումների համար, ասաց․ «Արա գնա էմ, ես քու»։