Տավուշի մարզի Իջևանի Գետահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողներ ահազանգել են YN.am-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ  դասարանի դասվարին հեռացնում են՝ պատճառաբանելով, որ վերջինիս կրթությունը չի համապատասխանում մանկավարժի կրթությանը:

Ծնողները միաբերան պահանջում են իրենց դասվարին՝ նշելով, որ տնօրենը ժամանակին տեղյակ լինելով, որ դասվարը ուսանող է, ընդունել է աշխատանքի, իսկ այժմ, երբ մի քանի ամսից դասվարը կունենա նաև մանկավարժի կրթությունը հաստատող փաստաթուղթ,  անտեսում են աշակերտների և ծնողների կարծիքը և հեռացնում նրան աշխատանքից: