Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, սեպտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվելէ «Աբովյան» ՔԿՀ: Այս մաիսն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, NEWS.am_ի հետ զրույցւոմ ասաց նրա շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը։Նա նշեց, որ դեռ պարզ չեն ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն`Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: