Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր՝ սեպտեմբերի 25-ին, զննվում են գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության ատարն է բերվել նաեւ «Իգլան»,որը, ըստ գործի նյութերի, ապօրինի կերպով ձեռք են բերել Սամվել Բաբայանն ու գործով անցնող մյուս անձինք:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ այն զենք չի կարելի անվանել, քանի որ այն մարտկոց չունի եւ միայն զինամթերքի մաս կարելի է անվանել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: