Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այսօր՝վա՝ սեպտեմբերի 25-ի հրամանագրով մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել կառավարության կազմում. մասնավորապես, 6 նոր նախարարներ են նշանակվել:

Ըստ այդմ, պետական նախարար է նշանակվել գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին կփոխարինի Մասիս Մայիլյանը։

Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանին կփոխարինի Ժիրայր Միրզոյանը։

Արցախի նախագահի հրամանագրով էկոնոմիկայի նախարարությունը վերափոխվել է էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության եւ նախարար է նշանակվել Լեւոն Գրիգորյանը՝ Անդրանիկ Խաչատրյանին փոխարեն:

Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավիկ Ասրյանին կփոխարինի Նարինե Աղաբալյանը։

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կվերափոխվի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության, նախարար է նշանակվել էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, փոխարինելով Նարինե Աղաբալյանին:

Ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին կփոխարինի Գրիգորի Մարտիրոսյանը։