«Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում այսօր՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ, պայթյունի եւ փլուզման հետեւանքով տուժել է 2 տղամարդ՝ 61 եւ 32 տարեկան: Տուժածները նախ տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ նրանցից մեկը՝ Երեւան:

«Աբովյան» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ իրենց մոտ կար ընդամենը 1 տուժած, որն էլ ավելի ուշ Երեւան է տեղափոխվել: Մեր տեղեկություններով, Երեւան տեղափոխված տղամարդն ունեցել է ողնաշարի խնդիր:

Կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Սիփան» գործարանից, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին: