Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժները հացադուլ են սկսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ը տեղեկանում է նրանց տարածած հայտարարությունից:

Նամակում մասնավորապես ասվում է. «2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց ս/թ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ:

Մեր պահանջներն են ՝

1. դպրոցի հիմնանորոգում

2. տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարեւանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»: