Երեւանի Հերացի փողոցի թունելում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան վթարված բեռնատարի վարորդը, նախնական տեղեկություններով, քնած է եղել:

NEWS.am-ի տեղեկություններով, բեռնատարն այնպիսի ուժգնությամբ է բախվել թունելի պատին, որ մեքենան ամբողջությամբ ջարդուխուրդ է եղել, իսկ վարորդն էլ՝ 45-ամյա Ա.Ա.-ն տեղում մահացել:

Դեպքի վայրում այժմ աշխատում են իրավապահ մարմնի ներկայացուցիչներ: Շրջանառվող միակ վարկածն այս պահին այն է, որ վարորդը քնած է եղել դեպքի պահին:

Նշենք, որ թունելը երկկողմանի փակ է ավտոմեքենաների համար: Ժամը 09:00-ի դրությամբ վթարված բեռնատարը դեռեւս գտնվում էր դեպքի վայրում: Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:13-ին:

Վթարի մանրամասները կպարզվեն քննությամբ: