«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառավարությունում «բնակություն» հաստատած «դեղնակտուց» ջահելները, որոնք կառավարությունում մեծամասնություն են կազմում, նաեւ վարչապետի մերձավոր շրջապատն են համարվում, վստահ են, որ իրենց հովանավորը 2018 թ. ապրիլի 9-ից հետո էլ է շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Ավելին՝ նրանք ամենուր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի որեւէ պաշտոնի մնալու հարց ոչ միայն չկա օրակարգում, այլեւ այս պահին նրա հետ քննարկվում են իշխանության փոխանցման հետ կապված դետալներ, այդ թվում՝ նրա եւ նրա ընտանիքի անդամների անձնական ու նյութական ապահովության երաշխիքների տրամադրման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում