Բադալյան եղբայրները, ովքեր Ֆասթ Կրեդիտ, ԲեթԿոնստրակտ և Կովկաս ռեստորանային ցանցի հիմնադիրներն են, Հայաստանի Անկախության 26-ամյակի կապակցությամբ հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ:

Լինելով ՏՏ ոլորտում գործող խոշոր ընկերության հիմնադիրներ, Բադալյանները շատ են կարևորում երեխաներին կրթության ժամանակակից տեխնիկայով ապահովումը: Նրանց նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքի դպրոցները, երիտասարդական մշակութային կենտրոնը, շախմատի դպրոցը, երաժշտական դպրոցները և մանկապարտեզը, ինչպես նաև Ջերմուկ համայնքի մեջ մտնող Կեչուտ և Գնդեվազ գյուղերի դպրոցները ստացան շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 50 համակարգիչ՝ իրենց սեղաններով և աթոռներով: