Տավուշի մարզում օրեր առաջ սարսափելի դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 27-ին, 32-ամյա կինը լույս աշխարհ է բերել առողջ երեխա ու նախնական տեղեկություններով, նետել զուգարանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կինը ծննդաբերել է հղիության 8.5 ամսում՝ տան պատշգամբում ու երեխային անմիջապես նետել զուգարանի անցքը: Երեխան մահացել է:

Կնոջը դեպքից հետո տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն: Բերդի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը մեզ հայտնեց, որ կնոջ վիճակը ներկայումս լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն:

Ծննդատան վարիչի խոսքով՝ կինը որպես հղի որեւէ տեղ հաշվառված չի եղել: