Սերժ Սարգսյանի այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ ազատելով նրան ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ`ազատվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: