Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների փողոցի 225 հասցեի դիմաց 33-ամյա Հովհաննես Զոհրաբյանը իր կողմից վարած «Պեժո» մակնիշի 20 ՏՏ 901 համարանիշի ավտոմեքենան կայանել է դարպասների մոտ եւ իջել է՝ դարպասները բացելու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ նա կբացեր դարպասները, ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ վրաերթի ենթարկել վարորդին։ Վերջինը տեղում մահացել է։

Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ալբրիկ Շին» ՍՊԸ-ում՝ որպես չափագրող, ով վերջերս էր նշանվել եւ առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։