Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից այգում սեպտեմբերի 22-ին դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դանակահարողը 24-ամյա աղջիկ է եղել, իսկ տուժողը վիճաբանող աղջիկներին դիտողություն արած անցորդ: Վերջինս կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ծախից ախտորոշմամբ տեղափոխել են «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են:

Պարզվել է, որ տուժողն ինքն էր տաքսիով հասել բժշկական կենտրոն: Նա ոստիկաններին չի թաքցրել եղելությունը՝ նշելով, որ աղջիկներին չի ճանաչում:

Ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Ավանի բնակչուհի Ալվարդ Ո.-ն է: Նույն օրը Հանրապետության հրապարակում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Ալվարդին:

Վերջինս պատմել է, որ անցորդի դիտողությունից ծագած վեճը կռվի էր վերածվել, ինչի արդյունքում էլ դանակահարել էր անծանոթ տղամարդուն: Ինքն էլ կապտուկներ ուներ:

Դանակահարվածի վիճակը կայուն է: