ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից այսօր լրագրողներից մեկը հետարքրքվեց նախարարի և Մովսես Հակոբյանի փոխհարաբերությունների մասին։ Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը հետևյալն ասաց․ «Ես շատ հարգում եմ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը՝ էլ ավելի, բայց բացարձակ չի մտնում նախարարի պաշտոնի նկարագրության մեջ՝ ֆանտազիաների մեկնաբանությունը կամ հիմնավորումն ու հերքումը։

Դուք նստում եք՝ երեկոյան սուրճի բաժակի շուրջ որոշումներ եք կայացնում, մանրամասն նկարագրում եք՝ իմ աշխատասենյակում ինչ քննարկումներ են եղել։ Ես նույնիսկ խնդրում եմ, որ ԱԱԾ-ն նայի՝ դուք կարո՞ղ է «ժուչոկ» եք տեղադրում իմ սենյակում։ Շատ մտահոգիչ է դա»։