Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարեւորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։ Մինչդեռ, նախագծով որոշակիորեն նվազեցվում են վարչապետի լիազորությունները, կարեւորագույն որոշումների մոդերատոր դարձնում կառավարությանը եւ Անվտանգության խորհրդին։ Կարեն Կարապետյանի բացակայությունը մասնակիցներին հեռուն գնացող եզրակացությունների առիթ է տվել. եթե վարչապետը չի հրավիրվել, ուրեմն մի բան էն չի նախագահ-վարչապետ տանդեմում, եթե կրճատվում են վարչապետի լիազորությունները, հնարավոր է եւ իսկապես Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ն «ազգովին չխնդրեն» Սերժ Սարգսյանին` վարչապետ դառնալ։ 

Կարդացեք թերթի այսօրվա համարում: