Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հերքում է տեղեկությունը, թե հեռացել է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից:

«Ես չեմ լքել հանձնաժողովը»,- այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, իրեն նկատողություն է արվել հանձնաժողովի նիստերից բացակայելու համար, Գրիգորյանը արձագանքել է. «Ինձ ոչ ոք նկատողություն չի կարող անել»։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել էր Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադի), Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) եւ Արայիկ Գրիգորյանին նկատողություն հայտարարելու համար, քանի որ նրանք չեն ներկայանում հանձնաժողովի նիստերին: