Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նրա խոսքով, նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն. «Նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը եւ ցանկանում է ստանալ նորը»: