Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած «Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալված սկանդալն ու հասունացող նոր իրադարձությունները» թեմայով ասուլիս ժամանակ բանախոս Գագիկ Համբարյանն ասաց. «Պարոն Մինասյանի առաջին հանցագործությունն այն է , որ մինչև օրս ոչ մի դասախոս պայմանագիր չի կնքել բուհի հետ, մենք փաստորեն ապօրինի ենք աշխատում, մինչդեռ ոչ մի այլ համալսարանում նման բան երբեք չես գտնի»։