Լեւոն Արոնյան-Արիանա զույգը 11 տարի նույն հարկի տակ ապրելուց հետո որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները։ Ընդ որում՝ հին հայկական ավանդույթներով։ Հարս Արիանային որոշել են հանել իրենց տնից, իսկ փեսացու Լեւոնը կգնա իր լավ ընկերոջ՝ սահմանադրական բարեփոխումների հայր Վարդան Պողոսյանի տուն։ Քավորենք Վարդանենց տնից Լեւոնի հետ կգնան հարսի ետեւից։ Ի դեպ, հարսանիքին չի մասնակցել վարչապետը, բայց մասնակցել են Վաչե Գաբրիելյանը, Լեւոն Յոլյանը, Արմեն Ամիրյանը եւ այլք։ Մի քիչ զարմացրել է ՍԱՍ-ի Արտակի ներկայությունը։ Այլ քաղաքական դեմքեր չեն եղել։ Սակայն դեսպաններ են եղել, իսկ Գերմանիայի ու Արգենտինայի դեսպաններ անգամ եկեղեցի՝ Սաղմոսավանք են հասել։ Հարսնաքույրը եղել է Արիանայի հարազատ քույրը։ Հարսանիքը եղել է բացօթյա։ Լավ պարել, ուրախացել են։ Իսկ հարսանիքի թրենդը եղել է Արիանայի վերջին խոսքը․ «Ես ամուսնանում եմ ոչ թե Լեւոն Արոնյանի, այլ Հայաստանի հետ»։

Նյութի աղբյուրը ` Hraparak.am