Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին քննարկում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները։

ՀՀ նախագահի լիազորությունների կրճատման պատճառով նախագահի փոխարեն ռազմական դրություն կհայտարարի Կառավարությունը, իսկ այն չեղարկելու իրավունքը կվերապահվի խորհրդարանին։ Հստակեցվում են նաեւ ռազմական դրության ժամանակ սահմանափակումները։ Մասնավորապես, սահմանափակվում է հանրահավաքների եւ ցույցերի իրավունքը։