«Հրապարակ» թերթը գրում է. «Կարճ ժամանակով Հայաստան ժամանած Սամվել Կարապետյանը երեկ վերադարձել է Մոսկվա: Իսկ մինչ այդ հանդիպումներ է ունեցել ոչ միայն իր սանիկների ու սանահայրերի` Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի, այլեւ իշխանության հետ:

Վերջին «դեպքերից» հետո հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին` հարցրինք լավատեղյակ անձին: «Ոչ, Ծառուկյանն այս օրերին Մինսկում է, գործերով»:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյան եղբայրները, նաեւ վարչապետ Կարապետյանը, «շատ հանգիստ են վերաբերվում» Սերժ Սարգսյանի 2018-ի հնարավոր վարչապետությանը, գտնում են, որ իրենցը տնտեսությունն է, իսկ անվտանգության, պաշտպանության, ուժային հարցերում «որ խնդրեն էլ, չենք թաթախվի»:

Մեր տեղեկություններով` Կարապետյանները պատրաստվում են առաջիկայում նոր ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես՝ արեգակնային էներգետիկայի ոլորտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում