«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այցելել է Մոնումենտ՝ նախկին փարթամ անտառի տարածք, որտեղ այժմ վեր են խոյացել շքեղ առանձնատներ, և նկարահանումներ է կատարել , իր խոսքով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատան շրջակայքում: Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք սկսելու են հանրային տարածքները քաղաքացիներին վերադարձնելու շարժում և գործընթաց: