«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Ղարիբջանյան, Օդեսայի, Կոտովսկու, Մուսայելյան, Հրազդանի, Նիզամու փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի եւ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-22, Մանանդյան փող. 1-ից-17, Մանթաշյան փող. 12-ից-90, Եղբայրության փող. 1-ից-15 համարների ջրամատակարարումը.

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: