Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում «Mercedes G» մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 18-ամյա Արթուր Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության սյանը եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ուղղել: