Ադրբեջանական բանակը հերթական կեղծ տեղեկությունն է տարածում այս անգամ շատ անգրագետ ձևով: Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյորները հայտնում են, որ իբր հոկտեմբերի 7-ին Արցախի առաջնագծում գտնվող դիրքերից մեկում երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ:
Մի կողմ թողնեն այն հանգամանքը, որ ադրբեջանական կոմղը արդեն քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հայկական դիրքերի մասին, որպեսզի հետագայում կարողանա բարձրաձայնի իր կորուստների մի մասը, սակայն այս անգամ Ադրբեջանը աչքի է ընկել նաև իր անգրագիտության գագաթնակետով:
Տարածած հաղորդագրության մեջ իբր վիրավոր զինծառայողներից մեկի անուն ազգանունը գրված է՝ Ռոլանդ Դիեգազարյան: Ադրբեջանցի հատուկ նշանակության ապատեղեկատվություն տարածողները երևի ցանկացել են գրել Եղիազարյան, սակայն խիստ անգրագետ մթնոլորտում աշխատելու արդյունքում Եղիազարյան ազգանունը վերափոխվել և դարձել է Դիեգազարյան: Իմ կարծիքով ամբողջ ՀՀ տարածքում նման ազգանունով մարդ չենք կարող գտնել ու այսպիսի փոքրիկ շեղումները ամբողջությամբ ցուցադրում են Ադրբեջանի իրական մարտավարությունը: Մարտավարությունը, որը հիմնված է կեղծ տեղեկությունների և դիվերսիոն հարձակումների վրա: Որոնք գրեթե միշտ ձախողվում են:

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան